Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սեզոնային միոզիտ
Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է: Այն, հատկապես, լինում է գարնանը և աշնանը:
Միջանցուկ քամի
Պարանոցը ցավում է, գլուխը շրջելը շատ դժվար է, հենց այսպես են նկարագրում մարդիկ իրենց վիճակը, պարանոցի միոզիտի կամ հիմնակմախքի մկանների բորբոքման դեպքում: Այս հիվանդության զարգացմանը հանգեցնում են և´ վիրուսային ինֆեկցիաները և´ չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և´ վնասվածքները:
Սակայն, գարնանը, հաճախ, բորբոքման պատճառը դառնում է մրսածությունը, հատկապես, միջանցուկ քամին:
Միոզիտին հատուկ է աստիճանաբար ավելացող մկանային թուլությունը, առավոտյան մեծ ջանքերով հաջողվում է գլուխը բարձից բարձրացնել, իսկ պարանոցն ուղիղ պահելն արդեն անասելի դժվար է:
Պարանոցի հատվածում ցավերը կարող են առաջանալ նաև առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներից, որոնց շարքում կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսին ռևմատոիդ արթրիտն է և կրծքահեղձուկը: Որոշակի ցավի դեպքում հարկ է համոզվել, թե իրո՞ք այն միոզիտ է:
Միոզիտի հիմնական դրսևորումը պարանոցի ցավն է, որը տարածվում է դեպի ուսերը, ծոծրակը, ականջները, ճակատը: Տհաճ զգացողությունը չի վերանում նաև քնած ժամանակ և ուժեղանում է ցրտին: Ցավոտ հատվածը շոշափելիս, զգացվում է, որ մկանները խիստ լարված են, իսկ այդ հատվածի մաշկը տաք է:
Պարանոցային միոզիտը շատերն անվտանգ հիվանդություն են համարում և փորձում են ինքնուրույն բուժվել, այդ հատվածը շփելով տաքացնող քսուքներով և տաք շալով փաթաթելով: Նման գործողությունները որոշակի արդյունք տալիս են, սակայն մկանների բորբոքումը լիովին չեն վերացնում: Իսկ չբուժված միոզիտն արդեն քրոնիկական ձևին է անցնում. հենց որ մի թեթև մրսածություն կամ գերհոգնածություն է լինում, պարանոցի ցավը վերականգնվում է:
Այս պատճառով էլ բուժումն անպայման պետք է համալիր լինի: Բացի ցավազրկող դեղորայքից, բուժումը պետք է ներառի ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ: Համալիր բուժման մեջ կարող է մտնել նաև ասեղնաթերապիան և պրոբլեմային հատվածի էլեկտրախթանումը: Տվյալ մեթոդները ոչ միայն վերացնում են ցավագին ջղակծկումները, այլև լավացնում են մկանների և նյարդերի արյան շրջանառությունը, որն էլ օգնում է վերացնել բորբոքումը: Եթե չկան հակացուցումներ (օրինակ, ալերգիա կամ զարկերակային արյան ճնշում), բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է տզրուկաբուժության կամ մեղվաբուժության անցնել: Հիանալի արդյունք է ապահովում մերսումը, միայն թե պրոֆեսիոնալ մասնագետի մոտ:
Այս բոլոր միջոցառումները, որոնք պետք է անհատական ընտրվեն յուրաքանչյուրի համար, հնարավորություն են տալիս արագ վերականգնել առողջությունը և կանխարգելել կրկնումը:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն